«Ռուսաստանի [զինուժի] դաժան ու անողոք հարձակումները Ուկրաինայում միլիոնավոր տներ են թողել առանց լույսի, ջերմության և ջրի»,- ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «Խերսոնում վերջին հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են սպանվել, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության օգնության ցուցաբերող աշխատակիցներ, որոնք օգնում էին Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո փրկություն փնտրողներին»:
«Մինչ մենք խոսում ենք, Ռուսաստանը խոչընդոտում է, որպեսզի ՄԱԿ-ն աջակցություն ցուցաբերի հեղեղված տարածքներում գտնվող մարդկանց: Անընդունելի է։ Ռուսաստանը պետք է անհապաղ թույլ տա ՄԱԿ-ին անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինայի բռնազավթված շրջաններին։ Մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները պետք է ապահով մուտք ունենան, քանի որ նրանք օգնություն են հասցնում կարիքավորներին»:
«Մոսկվան հրապարակավ ձևացնում է, թե խորապես մտահոգված է կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ տեղի ունեցած հարձակումների պատճառով»,- ասել է դեսպան Թոմաս Գրինֆիլդը: «Բայց Ռուսաստանի կեղծավորությունն ամբողջությամբ է դրսևորվում, երբ տեսնում ենք, թե ինչպես են ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերն ավերակների վերածում Ուկրաինայի քաղաքները»:
«Նախագահ Պուտինը ցանկանում է հնազանդեցնել օտար պետությունը: Բայց ուկրաինացի ժողովուրդը երբեք չի հրաժարվի իր ինքնիշխանությունից, ժողովրդավարությունից, ազատությունից: Նախագահ Պուտինը կարծում էր, որ իր ուժերը կշարժվեն՝ Ուկրաինայում առանց որևէ դիմադրության: Բայց նա սխալվեց։ Ուկրաինացի ժողովուրդը ցուցաբերել է բացառիկ քաջություն և խիզախություն. Նախագահ Պուտինը կարծում էր, որ միջազգային հանրությունը լուռ կմնա: Այնուհետև, հույս ուներ, որ միջազգային հանրությունը կհոգնի պատերազմից: Բայց նա այստեղ էլ սխալվեց»։
«Ավելի քան 140 երկրներ բազմիցս քվեարկել են Ռուսաստանի սկսած պատերազմը դատապարտելու օգտին։ Եվ ավելի քան 140 երկիր քվեարկել է Ուկրաինայում ՄԱԿ-ի սկզբունքների հիման վրա համապարփակ, արդար և տևական խաղաղություն հաստատելու օգտին»,- ասել է դեսպան Թոմաս Գրինֆիլդը: «Ռուսաստանը ոչ մի շահագրգռվածություն չի դրսևորել խաղաղության համար բովանդակային բանակցություններ վարելու հարցում»:
«Պետք է շարունակենք պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին՝ ուկրաինացի ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար, և պետք է շարունակենք կոչ անել Ռուսաստանին վայր դնել զենքն ու ընդունել դիվանագիտությունը: Քանի դեռ դա չի արել, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային՝ ինքնապաշտպանության հարցում՝ ընդդեմ Ռուսաստանի կողմից իրականացվող վայրենի հարձակումների»։
«Մոսկովայի ագրեսիային տրվելը վտանգի տակ կդնի յուրաքանչյուր երկիր՝ մեծ ու փոքր, նոր ու հին», - ասել է դեսպան Թոմաս Գրինֆիլդը: «Երբեք չպետք է թույլ տանք, որ պատերազմը դառնա միջազգային սահմանների վերաձևման ճանապարհ… Եվ պետք է շարունակենք կանգնել ուկրաինացի ժողովրդի թիկունքին»:
Սա խմբագրական է, որն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից տասնվեց ամիս անց «[Ուկրաինայում] սպանությունները, ավերածությունները և [մարդկանց] տառապանքները շարունակվում են, իսկ խաղաղության հեռանկարները մշուշոտ են»՝ ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի: