Accessibility links

Breaking News

Արդարադատություն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կատարած վայրագությունների համար


UKRAINE-RUSSIA-CONFLICT-WAR (File)
UKRAINE-RUSSIA-CONFLICT-WAR (File)

Միացյալ Նահանգները ձգտում է հասնել արդարության և պատասխանատվություն սահմանել Ռուսաստանի դաժանությունների համար Ուկրաինայում։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ինն ամսվա ընթացքում ռուսական զորքերը սպանել կամ վիրավորել են հազարավոր խաղաղ բնակիչների, առնվազն 13 միլիոն Ուկրաինայի քաղաքացիների ստիպել են լքել իրենց տները, ռմբակոծել են ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, հարվածներ են հասցրել հիվանդանոցներին, դպրոցներին և բազմաբնակարան շենքերին, ավերակների են վերածել պատմական քաղաքները։

Ուկրաինայի դեմ ագրեսիան ուղեկցվել է համակարգային պատերազմական հանցագործություններով, որոնք կատարվել են բոլոր շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը, հայտարարել է Պետքարտուղարության Համաշխարհային քրեական արդարադատության հարցերով ԱՄՆ դեսպան դոկտոր Բեթ Վան Շաքը։ «Մենք տեսնում ենք քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունք, ինչպես նաև այդ հանցագործությունները կոծկելու փորձեր»։

«Մենք ունենք հաղորդումներ, որ քաղաքացիներին սպանում են՝ մահապատժի ենթարկելով կապված ձեռքերով։ Մենք ունենք խոշտանգման հետքերով մարմիններ։ Մենք ունենք զարհուրելի վկայություններ գենդերային բռնության մասին՝ ներառյալ սեռական բռնություն կանանց և երեխաների նկատմամբ», ասել է դեսպան Վան Շաքը։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունն արդեն հայտնաբերել է հազարավոր միջադեպեր, որոնք կարող են ռազմական հանցագործություն որակվել։

Ռուսաստանի կառավարությունը նաև Ուկրաինայի հազարավոր քաղաքացիների ենթարկել է լայնածավալ անդրազգային ենթակառուցվածքային զտման գործողությունների։ Գոյություն ունեն համոզիչ վկայություններ ֆիզիկական և հոգեբանական բռնությունների մասին, այդ թվում՝ առանց դատ ու դատաստանի մահապատիժներ, իրականացված այդ գործողությունների շրջանակներում, ինչպես նաև ուկրաինացի խաղաղ բնակիչների բռնի տեղափոխումն ու արտաքսումը՝ ներառյալ հազարավոր ուկրաինացի երեխաների, որոնք առևանգվել և ստիպված են եղել միանալ ռուս ընտանիքներին որդեգրման միջոցով:

Այս հաղորդումներն արտացոլում են չարաշահումների տագնապալի պատկեր ամենուր, որտեղ ներգրավված են ռուսական զորքերը։ Այս չարաշահումները համահունչ են նաև Չեչնիայում, Սիրիայում և Վրաստանում Կրեմլի նախորդ ռազմական գործողությունների մասին ստացված հաղորդումներին։

Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինայում վայրագությունները հետաքննելու մի շարք միջազգային ջանքերին։ Դա ներառում է Միջազգային քրեական դատարանի կողմից ընթացիկ հետաքննությունները, քանի որ Ուկրաինան ընդունել է դատարանի իրավասությունը։ Գոյություն ունի ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողով, որը նույնպես զբաղվում է Ուկրաինայի հարցերով, ինչպես նաև Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի մոնիթորինգի առաքելությունը: Եվրոպացիները ձևավորել են համատեղ հետաքննական խումբ Եվրոյուստի ցանցի միջոցով, որը վերջերս մշակել և փոփոխել է իր կանոնակարգը, որպեսզի այն կարողանա ծառայել որպես միջազգային հանցագործությունների կատարման ապացույցների պահոց։ Միացյալ Նահանգները լայնածավալ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը Ուկրաինայում ռուսական վայրագությունների փաստաթղթավորմանն ու հետաքննությանը նպաստելու նրա ջանքերում։ Այդ ջանքերը փոխլրացնող են և ունեն վճռորոշ նշանակություն։

Աշխարհը համախմբված է Ուկրաինայում Ռուսաստանի վայրագությունների համար պատասխանատվություն ապահովելու հրամայականի շուրջ։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG