Accessibility links

Breaking News

Ուկրաինային աջակցելու համատեղ հանձնառություն


Ուկրաինա Ռուսաստանի չհրահրված ներխուժումից մեկ տարի անց կարևոր է հիշել, որ Միացյալ Նահանգները հետևողականորեն նշում էր երկու ելքի մասին, որոնցից Ռուսաստանը կարող էր ընտրություն կատարել, ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը։

«Առաջինը՝ երկխոսությունն ու դիվանագիտությունն էր, երկրորդը՝ Ռուսաստանի կողմից էսկալացիան և դրանից բխող հսկայական հետևանքները։ Մենք և ուկրաինացիները անկեղծորեն փորձում էինք գնալ երկխոսության և դիվանագիտության ուղով, իսկ անցյալ տարվա փետրվարի 24-ին Պուտինը շատ ցավալիորեն ընտրեց պատերազմը»։

«Պուտինն ակնկալում էր արագ հաղթանակ», ասել է պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը, «սակայն նա մշտապես թերագնահատել է ուկրաինացի ժողովրդի վճռականությունը, նրանց ցանկությունն ու կարողությունը պաշտպանելու իրենց ազատությունն ու ժողովրդավարությունը»։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա միանգամայն չարդարացված է և անօրինական։

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները սահմանել են պատժամիջոցներ, արտահանման վերահսկողություն, մուտքի արտոնագրերի հետ կապված սահմանափակումներ Պուտինի, նրա ռազմական մեքենայի և նրա աջակիցների դեմ միայն մեկ նպատակով՝ դադարեցնել այս պատերազմը և թույլ չտալ, որ Ռուսաստանը դա կրկնի հարևան երկրների նկատմամբ, հայտարարել է պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը.

«Նրա գործողություններից ակներև է, որ նախագահ Պուտինը շահագրգռված չէ դիվանագիտությամբ։ Ռուսական ռմբակոծությունների արդյունքում տուժել են դպրոցներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, բազմաբնակարան շենքեր և կենսական նշանակության ենթակառուցվածքներ։ Միայն Ռուսաստանը կարող է վերջ դնել այս պատերազմին այսօր։ Մենք միանում ենք Ուկրաինայի նախագահ Զելենսկիի կոչերին՝ ուղղված արդար և կայուն խաղաղությանը, որը հիմնված է Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության ճանաչման վրա»։

Միացյալ Նահանգները կշարունակի միասնական լինել Ուկրաինայի հետ և կօգնի նրան պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Եթե Պուտինը հաղթի, դա կարող է աշխարհն ավելի վտանգավոր դարձնել, իսկ մյուս երկրները՝ ավելի խոցելի ռուսական հետագա ագրեսիայի համար։

Նախագահ Ջո Բայդենը շեշտում է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները միասին ավելի ուժեղ են։ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախահարձակ պատերազմի առաջին իսկ օրերից», ասել է պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը, «մենք մշտապես քննարկել ենք, թե ինչ կարող ենք անել միասին՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու և հետևանքներ պարտադրելու համար նրա դաժան պատերազմի պատճառով։ Թեև մենք միշտ չէ, որ կիսում ենք քաղաքականության նույն մոտեցումները, մենք հանձնառու ենք պահպանելու միջազգային կանոնահեն կարգը, որը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման վրա»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG