Accessibility links

Breaking News

Իսրայելում և Ուկրաինայում պայքար է հանուն ժողովրդավարության


U.S. President Joe Biden delivers an address to the nation from the Oval Office.
U.S. President Joe Biden delivers an address to the nation from the Oval Office.

Իսրայելից վերադառնալուց հետո՝ նույն օրը երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմեց ամերիկացի ժողովրդին։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ Համասի» զինյալների հարձակման հետևանքով սպանվեց ավելի քան 1 400 հոգի, պատանդ տարվեցին մի քանի տասնյակ մարդ։

ԱՄՆ նախագահի խոսքով, «Համասի» ձեռնարկածն արձագանքն է Ուկրաինայում «շուրջ 20 ամիս տևող պատերազմի, ողբերգությանը և դաժանությանը», որից՝ Պուտինի սանձազերծած լայնածավալ ներխուժումից լրջորեն տուժել է ուկրաինացի ժողովուրդը։

««Համասը» և Պուտինը ներկայացնում են տարբեր սպառնալիքներ, բայց ունեն ընդհանրություն՝ երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարական պետությունը, ամբողջությամբ ոչնչացնել այն»։

««Համասի» հայտարարած նպատակը Իսրայել պետության ոչնչացումն է և հրեաների սպանությունը։ «Համասը» չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին։ «Համասն» օգտագործում է պաղեստինցի խաղաղ բնակիչներին՝ որպես կենդանի վահան, ինչի պատճառով մեծապես տուժում են պաղեստինցի անմեղ ընտանիքները»։

Նախագահ Բայդենի խոսքով, Պուտինն է պատասխանատու ուկրաինացիների սպանության, ուկրաինացի հազարավոր երեխաներին իրենց ընտանիքներից բռնի բաժանելու համար։ Ի վերջո, ըստ Սպիտակ տան ղեկավարի, Պուտինը հերքում է, որ Ուկրաինան ունի կամ երբևէ ունեցել է իրական պետականություն։

«Իսրայելի և Ուկրաինայի հաջողության ապահովումը կենսական նշանակություն ունի Ամերիկայի ազգային անվտանգության համար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

«Պատմությունը մեզ սովորեցրել է, որ երբ ահաբեկիչները չեն վճարում իրենց արածի համար, երբ բռնապետները չեն վճարում իրենց ագրեսիայի դիմաց, նրանք ավելի շատ են տարածում քաոս, մահ և ավերածություններ։ Նրանք շարունակում են գործել, և սպառնալիքներն Ամերիկայի ու աշխարհի համար շարունակում են աճել»։

«Ամերիկյան առաջնորդությունն այն է, ինչը միավորում է աշխարհը»,- ասել է նախագահ Բայդենը։

«Ամերիկայի [առաջարկած] դաշինքները նրանք են, որոնք մեզ՝ Ամերիկային, ապահովում են անվտանգություն։ Ամերիկյան արժեքները նրանք են, որոնք մեզ դարձնում են այնպիսի գործընկեր, որի հետ ցանկանում են աշխատել այլ երկրները։ Այս ամենը վտանգի տակ կդնենք, եթե հեռանանք Ուկրաինայից, եթե երես թեքենք Իսրայելից։ Պարզապես պետք չէ անել նման բան»։

Ամերիկայի ազգային անվտանգության կարիքները ֆինանսավորելու և նրա կարևորագույն գործընկերներին, այդ թվում՝ Իսրայելին և Ուկրաինային, աջակցելու համար նախագահը հրատապ բյուջետային հայտ է ուղարկել Կոնգրես։

«Չենք կարող և թույլ չենք տա «Համաս» խմբավորման նման ահաբեկչական կազմակերպություններին և Պուտինի նման բռնակալներին հաղթել»,- հայտարարել է նախագահ Բայդենը։ «Թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա»։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում։

XS
SM
MD
LG