Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ի նախագահի խոսքը` Միավորված ազգերի կազմակերպությունում


Միավորված ազգերի կազմակերպությանը հղված իր ելույթում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ աշխարհը մտել է մի համընդհանուր պայքարի մեջ. ‘’Մենք կատաղի պայքար ենք սկսել անտեսանելի մի թշնամու` չինական վիրուսի դեմ, որը անհամար թվով մարդկանց կյանք է խլել 188 երկրներում’’, ասել է նա:

Միացյալ Նահանգներն ագրեսիվ պայքար է իրականացում կովիդ 19 հիվանդության դեմ, որտեղ արտադրվող շնչառական սարքերի մի մասը կուղարկվեն դրանց կարիքն ունեցող այլ երկրներ: Ինչպես նախագահ Թրամփն է ասել, այս պահին երեք պատվաստանյութեր արդեն գտնվում են փորձարկումների վերջնական փուլում:

‘’Մենք կբաշխենք պատվաստանյութը, մենք պարտության կմատնենք վիրուսին, մենք կավարտենք այս համաճարակը, եւ մենք մուտք կգործենք աննախադեպ բարգավաճման, համագործակցության եւ խաղաղության ժամանակաշրջան’’, ասել է նա:

Սակայն Չինաստանի ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար, ասել է նախագահը ու նշել. ‘’Վիրուսի տարածման առաջին օրերին Չինաստանն արգելեց ներքին ճամփորդությունները, թույլ տալով սակայն, որ օդանավերն անխափան կերպով հեռանան այնտեղից` վարակը տարածելով ամբողջ աշխարհում: Չինաստանի կառավարությունը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որն ըստ էության վերահսկվում է Չինաստանի կողմից, տարածեցին սխալ տեղեկություններ այն մասին, թե չկան այս վիրուսի մարդուց մարդ վարակվելու մասին փաստեր’’:

Նախագահ Թրամփը հորդորում է ՄԱԿ-ին շրջակա միջավայրի պահպանության

հարցում թերացումների համար եւս պատասխանատու համարել Չինաստանին:

‘’Չինաստանն ամեն տարի միլիոնավոր ու միլիոնավոր տոննա պլաստիկե ու այլ տեսակի աղբ է նետում օվկիանոսները, այլ երկրների պատկանող ջրային տարածքներում իրականացնում է անվերահսկելի ձկնորսություն, ոչնչացնում է լայնածավալ տարածքներում առկա բուստախութերը, մթնոլորտ արտանետում սնդիկի թունավոր ավելի մեծ ծավալի թափոններ, քան որեւէ երկիր աշխարհում: Չինաստանում ածխածնի արտանետումների ծավալները ԱՄՆ-ից արտանետվող ծավալներին գերազանցում են երկու անգամ, եւ դեռ շարունակում են աճել’’:

Եթե Միավորված ազգերի կազմակերպությունն ուզում է լինել արդյունավետ հաստատություն, ասում է նախագահ Թրամփը, ‘’ապա այն պիտի կենտրոնանա աշխարհի իրական խնդիրների վրա: Այդ խնդիրների շարքում են ահաբեկչությունը, կանանց նկատմամբ ճնշումները, հարկադիր աշխատանքը, թմրանյութերի անօրինական առեւտուրը, մարդկանց ու սեռական թրաֆիքինգը, կրոնական դրդապատճառներով իրականացվող ճնշամիջոցները, կրոնական փոքրամասնությունների մաքրազտումները’’:

XS
SM
MD
LG