Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում Ուկրաինայում Ռուսաստանի ապակայունացնող ջանքերըխափանելու համար


Միջազգային հանրությունը իրավացիորեն անհանգստացած է Ուկրաինայի հետ սահմանին և մերձակայքում ռուսական ռազմական ուժերի լայնածավալ չհրահրվածկուտակումից։

Միացյալ Նահանգները իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին հայտարարել է, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Ռուսաստանը հրաժարվի դիվանագիտությունից և ռազմական ուժի կիրառմամբ կրկին ներխուժի Ուկրաինա։

Սակայն, ինչպես նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, կան նաև այլ վտանգավոր ոչ ռազմական բնույթի քայլեր, որոնք Ռուսաստանը պլանավորում կամ արդեն իրականացնում է Ուկրաինայի դեմ։ Դրանցից մեկը այն է, որՌուսաստանը սադրանք է ստեղծում Ուկրաինայի ներսում, իսկ հետո դաօգտագործում է որպես արդարացումնախապես ծրագրված ագրեսիվ գործողությունների դիմելու համար։

Բացի այդ, Ռուսաստանի հետախուզական ծառայությունները, մասնավորապես՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, ազդեցության տարածման շարունակական գործողություններ են ծավալում, որոնք ուղղված ենՈւկրաինայի ապակայունացմանը։Այս գործունեությունը բացահայտելու և խափանելու համար Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել դրանում ներգրավված չորս անձանց նկատմամբ։

Նրանցից երկուսը՝ Տարաս Կոզակը և Օլեհ Վոլոշինը, Ուկրաինայի խորհրդարանի գործողպատգամավորներ են։ ԱՄՆ ֆինանսների նախարարությանհայտարարության մեջ ասվում է, որ Կոզակը վերահսկում է Ուկրաինայում մի քանի լրատվական ալիքներ և «աջակցել է ԱԴԾ-ի ծրագրին՝ արատավորելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մերձավոր շրջապատի բարձրաստիճան անդամներին՝ կեղծ մեղադրելով նրանց Քովիդ-19-իհամավարակի դեմ պայքարումկառավարության անարդյունավետ գործողությունների մեջ»։ Նրա լրատվական հարթակները նաև խթանել են 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ կեղծ օրակարգերի տարածումը։

Վոլոշինն աշխատել է ռուս շահագրգիռ դերակատարների հետ՝ խաթարելու ուկրաինական կառավարության պաշտոնյաներիդիրքերը և պաշտպանելու Ռուսաստանի շահերը։ Նա նաև աշխատել է Ռուսաստանի քաղաքացի Կոնստանտին Կիլիմնիկի հետ, որին ԱՄՆ-ն մեղադրել է ռուսական հետախուզության հետ կապեր ունենալու մեջ և որի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա Ռուսաստանի թելադրանքով ազդելու փորձերի համար։

Նշված մյուս երկու անձինք Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավորներ Վոլոդիմիր Օլեյնիկն ու Վալդիմիր Սիվկովիչն են։Օլեյնիկն աշխատել է ԱԴԾ-ի հրահանգով՝ Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների մասին տեղեկություններ հավաքելու համար։Ֆինանսների նախարարությունը նշել է, որ «Ուկրաինայի կարևորենթակառուցվածքների դեմ կրկնվող կիբեր գործողությունները Ռուսաստանի հիբրիդային մարտավարության մի մասն են, որըկոչված է Ուկրաինային ներքաշելու Ռուսաստանի ուղեծիր»։ Սիվկովիչը «համագործակցել է ռուսական հետախուզության գործակալներիցանցի հետ՝ ազդեցությանընդլայնման գործողություններիրականացնելու ուղղությամբ», ներառյալ՝ Կիևին ստիպելու Ղրիմը Ռուսաստանին զիջելու փորձերը։

Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ այս չորս անձանց նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են առանձին և կապված չենֆինանսական և տնտեսական այն կոշտ միջոցների հետ, որոնք Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները և գործընկերները պատրաստ ենկիրառել Ռուսաստանի դեմ, եթե վերջինը շարունակի ներխուժումըՈւկրաինա։ Այնուամենայնիվ, նա գրել է. «Միացյալ Նահանգները կշարունակի քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ նմանատիպգործողությունների միջոցով... բացահայտելու, մերկացնելու և խափանելու ՈւկրաինայումՌուսաստանի ապակայունացնողջանքերը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG