Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ը մտահոգված է այն հանգամանքով, որ Ուկրաինայի նկատմամբ ՉԺՀ-ը որդեգրել է Ռուսաստանի դիրքորոշումը


U.S. Secretary of State Antony Blinken, right, and China's Foreign Minister Wang Yi attend a meeting in Nusa Dua on the Indonesian resort island of Bali Saturday, July 9, 2022.
U.S. Secretary of State Antony Blinken, right, and China's Foreign Minister Wang Yi attend a meeting in Nusa Dua on the Indonesian resort island of Bali Saturday, July 9, 2022.

Միացյալ Նահանգները հավատարիմ է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ իր հարաբերությունները պատասխանատու կերպով կառուցելուն՝ առաջնորդելով դիվանագիտությամբ և բաց պահելով հաղորդակցության խողովակները։

Այս նպատակին հասնելու համար պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգ ժամով հանդիպել է իր գործընկեր ՉԺՀ-ի պետական խորհրդական Վան Յիի հետ Բալիում G20-ի վերջին համաժողովի շրջանակներում:

Հանդիպումից հետո պետքարտուղար Բլինքենը լրագրողներին ասել է, որ կողմերը խոսել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրների մասին, որոնցում երկու երկրներն էլ շահագրգռված են Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված պատերազմի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցերում: Նրանք նաև քննարկել են այն ոլորտները, որտեղ ՉԺՀ-ի և Միացյալ Նահանգների միջև անհրաժեշտ է դրսևորել ավելի շատ համագործակցություն՝ կլիմայի փոփոխության, պարենային անվտանգության, համաշխարհային առողջապահության և թմրամիջոցների դեմ պայքարի:

Երկու գործիչները քննարկել են նաև առկա տարաձայնությունները, ասել է պետքարտուղար Բլինքենը, ներառյալ Պեկինի՝ ավելի ու ավելի սադրիչ հռետորաբանությունը և ակտիվությունը Թայվանի ուղղությամբ, ՉԺՀ-ի կողմից Հոնկոնգում ազատության նկատմամբ բռնաճնշումը, բռնի աշխատուժի կիրառումը, Տիբեթում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը և ցեղասպանությունը Սինծիանում։

Պետքարտուղար Բլինքենը նաև ասել է, որ ինքը պետական խորհրդական Վանգին է հայտնել Միացյալ Նահանգների մտահոգությունը Ռուսաստանի հետ ՉԺՀ-ի համաձայնության վերաբերյալ, չնայած Ուկրաինայի դեմ Կրեմլի վարած դաժան պատերազմին:

«Պեկինից լսվում են պնդումներ, որ այն չեզոք է», - հայտարարել է նա: «Դժվար է չեզոք լինել, երբ խոսքը վերաբերում է այս ագրեսիային: Կա հստակ ագրեսոր: Կա հստակ զոհ: Առկա է հստակ մարտահրավեր ոչ միայն Ուկրաինայում մարդկանց կյանքին և ապրուստի նկատմամբ, այլև միջազգային կարգին, որը պետք է պահպանեն Չինաստանը և Միացյալ Նահանգները՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամներ»:

Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ամեն դեպքում ՉԺՀ-ի գործողությունները չեն համապատասխանում չեզոքության մասին նրա պնդմանը: Պեկինը և Մոսկվան հայտարարել են միմյանց միջև «առանց սահմանափակումների գործընկերության» մասին, երբ Ռուսաստանը զորքեր էր կուտակում Ուկրաինայի սահմանին: Հունիսին նախագահ Սին վերահաստատեց, որ հավատարիմ է այդ որոշմանը: Բացի այդ, Պեկինը շարունակում է աջակցել Ռուսաստանին ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում, բարձրաձայնում է և ուժեղացնում ռուսական քարոզչությունն ամբողջ աշխարհում:

Պետքարտուղար Բլինքենը Վանգի հետ հանդիպումը որակեց որպես «օգտակար և կառուցողական»: Նա նախազգուշացնում է, սակայն. «Սա իսկապես այն պահն է, երբ բոլորը պետք է ոտքի կանգնեն, ինչպես երկիր առ երկիր դրան ականատես եղանք G20-ում՝ [ռուսական] ագրեսիան դատապարտելու համար»։

Հետգրություն՝ այս խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները

XS
SM
MD
LG