Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ը քննադատում է ժողովրդավարության պաշտպանների ձերբակալությունները Հոնկոնգում


Հոնկոնգում անվտանգության մասին նոր օրենքի և այլ կանոնակարգերի ուժով ժողովրդավարության պաշտպանների ձերբակալությունների թիվը շարունակում է աճել։

Յուրաքանչյուր նոր ձերբակալությամբ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ավելի է խարխլում Հոնկոնգի ինքնավարությունը և հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։

Բոլորովին վերջերս իշխանությունները ձերբակալել են Հոնկոնգում ութ համաժողովրդավարական քաղաքական գործիչների, այդ թվում՝ Օրենսդրական խորհրդի հինգ գործող անդամների։ Ըստ ոստիկանության՝ նրանք բերման են ենթարկվել մայիսի 8-ի նիստի ընթացքում օրենսդիր մարմնի առանցքային հանձնաժողովի ղեկավարի ընտրության շուրջ տարաձայնությունների պատճառով օրենսդիրների միջև ծագած վեճի հետաքննության շրջանակներում։

«Խնդրո առարկա դեպքից վեց ամիս անց այդ օրենսդիրների ձերբակալությունը իրավապահ մարմինների կողմից բացահայտ չարաշահում է քաղաքական նպատակներով», ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։ «Հոնկոնգի կառավարության կողմից ժողովրդավարության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգություններն ու ահաբեկումները և այլախոհությունը խեղդելու փորձերը Չինաստանի ավտորիտար կոմունիստական

կուսակցության հետ նրա շարունակական գործակցության վառ օրինակներ են»։

Հոկտեմբերի 23-ին ազգային անվտանգության մասին օրենքի սահմաններում Հոնկոնգի անկախության կոչերով հանդես եկող ուսանողական խմբի երեք անդամներ ձերբակալվել են սոցիալական ցանցերում Չինաստանից անջատման հրահրող նյութեր հրապարակելու կասկածանքով։ Եռյակի կազմում էին ուսանողական խմբի նախկին առաջնորդ Թոնի Չունը և նախկին անդամներ Ուիլյամ Չանը և Յանի Հոն։

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են նրանց ձերբակալումը և կոչ անում Հոնկոնգի իշխանություններին անհապաղ ազատ արձակել կալանավորվածներին։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը խախտել է 1984 թվականի չին-բրիտանական համատեղ հռչակագրով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, մինչդեռ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը և նրա հոնկոնգյան խամաճիկները ճնշում են Հոնկոնգի խոստացված ինքնավարությունը և ոտնահարում Հոնկոնգում մարդու իրավունքների, այդ թվում՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը։

Միացյալ Նահանգները սատարում են Հոնկոնգի ժողովրդին։

XS
SM
MD
LG