Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն դատապարտում է «Համասի» ահաբեկչական հարձակումն Իսրայելի նկատմամբ


(FILE) Smoke billows over the skies of the Israeli city of Ashkelon after a rocket attack from the Gaza Strip.
(FILE) Smoke billows over the skies of the Israeli city of Ashkelon after a rocket attack from the Gaza Strip.

Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից` ցամաքային, օդային և ծովային ուղղություններով «Համասն» անակնկալ հարձակում գործեց Իսրայելի նկատմամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը:

Իսրայելում զոհերի քանակն անցել է հազարը, այդ թվում՝ առնվազն 14 ամերիկացիներ։

«Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է «Համասի» ահաբեկիչների սարսափելի հարձակումները Իսրայելի նկատմամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «NBC»-ի հետ զրույցում «Համասի» ներխուժումն անվանել է «վատթարագույն հարձակումն Իսրայելի նկատմամբ՝ 1973 թվականի Յոմ Կիպուրի կամ Ահեղ դատաստանի պատերազմից ի վեր»։

«Սակայն կա մեծ տարբերություն։ Այն պատերազմը պետությանն էր ընդդեմ պետության, բանակն ընդդեմ բանակի էր՝ հստակ ճակատային գծերով։ Այս դեպքում՝ զանգվածային ահաբեկչական հարձակում է՝ ուղղված իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ։ Մարդկանց գնդակահարել են հարազատ քաղաքների փողոցներում, իրենց տներում՝ իսրայելցի տղամարդկանց, կանանց և երեխաներին քարշ տալով Գազա։ Հոլոքոստը վերապրած անձը՝ հաշմանդամի սայլակով, կանայք և երեխաներ, պատանդ են առնված»։

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով, «Համասը» ««Դաեշի» կարգի վայրագություններ» է իրականացրել Իսրայելի քաղաքացիների նկատմամբ, «հիմնովին այրվել են տներ, երաժշտական փառատոների ժամանակ սպանվել են երիտասարդներ»։ Պաշտոնյան հավելել է, որ Պենտագոնը «գործում է հնարավորինս արագ՝ Իսրայելին տրամադրելու անհրաժեշտ զինամթերքն ու սարքավորումները»։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ «Ջերալդ Ֆորդ» ավիակրի հարվածային խումբը ուղղություն է վերցրել Իսրայել։

Անդրադառնլով հարցին, թե արդյոք «Համասի» հարձակման հետևում Իրանն է՝ պետքարտուղար Բլինքենը նշել է. «Չունենք որևէ ապացույց, որ Իրանն ուղղակիորեն ներգրավված է եղել այս հարձակմանը..., բայց [այդ հարցը] մեր ուշադրության կենտրոնում է։ Պետք է տեսնենք, թե ուր են տանում փաստերը»։

«Սակայն հաստատապես գիտենք, որ Իրանը երկարաժամկետ հարաբերություններ է ունեցել «Համասի» հետ, [ցուցաբերել է] երկարամյա աջակցություն։ Սա է պատճառներից մեկը, որ ակտիվորեն աշխատում ենք Իրանին հակազդելու ուղղությամբ, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանելով ավելի քան 400 իրանցիների, ավելի քան 400 ընկերությունների նկատմամբ՝ «Համասին» ցուցաբերվող աջակցության և նմանօրինակ գործողությունների համար»։

Նախագահ Ջո Բայդենը ընդգծել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել և տրամադրել անհրաժեշտ բոլոր միջոցները Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին․ «Ահաբեկչությունը երբեք չի կարող արդարացվել։ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն և իր ժողովրդին։ Միացյալ Նահանգները նախազգուշացնում է Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված ցանկացած կողմի, որը ձգտում է օգուտ քաղել այս իրավիճակից, Իսրայելին ցուցվաբերվող ԱՄՆ աջակցությունը ամուր է և անսասան»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG