Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին


US-FINLAND-SWEDEN-NATO. File
US-FINLAND-SWEDEN-NATO. File

Միացյալ Նահանգները պաշտոնական համաձայնություն է տվել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը միանալուն։

։ Օգոստոսի 9-ին նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ԱՄՆ վավերացման փաստաթղթերը, ինչի արդյունքում Միացյալ Նահանգները դարձել է ՆԱՏՕ-ի 23-րդ երկիրը, որը հավանություն է տվել սկանդինավյան երկու երկրների՝ աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր պաշտպանական դաշինքին միանալու հայտին։

Հրաժարվելով չեզոքության իրենց վաղեմի ավանդույթից՝ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու իրենց մտադրության մասին հայտնել են մայիսին՝ Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի չհրահրված և դաժան պատերազմի ընթացքում։


«Կարծում եմ՝ Պուտինը մտածում էր, որ կարող է պառակտել մեզ», ասել է նախագահ Բայդենը, «թուլացնել մեր վճռականությունը: Փոխարենը՝ նա ստացավ այն, ինչ չէր ցանկանում»։

Նախագահ Բայդենը կոչ է արել ՆԱՏՕ-ի մնացած դաշնակիցներին, որոնք դեռ չեն վավերացրել երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին, անել դա արագ։ «Ֆինլանդիան և Շվեդիան ունեն ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, ուժեղ բանակներ և ուժեղ ու թափանցիկ տնտեսություններ։ Նրանք կբավարարեն ՆԱՏՕ-ի բոլոր պահանջները և ավելի ուժեղ կդարձնեն մեր դաշինքը»։

Նախագահ Բայդենը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու երկու երկրների հայտերը ստացել են երկկուսակցական ճնշող աջակցություն ԱՄՆ Սենատում, ինչի մասին է վկայում օգոստոսի 3-ի քվեարկությունը Սենատում։ Նա ասել է, որ այդ աջակցությունը ուղերձ է ծառայել. «Մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին մենք պատրաստվում ենք կերտել այն ապագան, որը ցանկանում ենք տեսնել։ Եվ այն պահին, երբ պուտինյան Ռուսաստանը խարխլել է խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում, երբ ավտոկրատները մարտահրավեր են նետում կանոնահեն աշխարհակարգի հիմքերին, Անդրատլանտյան դաշինքի հզորությունը և Ամերիկայի հավատարմությունը ՆԱՏՕ-ին կարևոր են առավել, քան երբևէ»։

Նախագահ Բայդենը նշել է, որ ՆԱՏՕ-ին միանալու ձգտումով՝ Ֆինլանդիան և Շվեդիան «սրբազան պարտավորություն» են ստանձնում ՆԱՏՕ-ի դաշինքի հիմքում ընկած 5-րդ հոդվածի նկատմամբ, որը պարտավորեցնում է յուրաքանչյուր անդամ պետությանը փոխադարձ պաշտպանության՝ մեկ անդամի դեմ հարձակումը՝ հարձակում է բոլոր անդամների դեմ սկզբունքով։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG