Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն նոր՝ լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ


Ուկրաինական Բախմուտի շենքերից՝ ուկրաինական և ռուսական զորքերի միջև ծանր մարտերի վայրից, ծուխ է բարձրանում
Ուկրաինական Բախմուտի շենքերից՝ ուկրաինական և ռուսական զորքերի միջև ծանր մարտերի վայրից, ծուխ է բարձրանում

Ապօրինաբար բանտարկված ռուսաստանցի այլախոհ Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո և Ուկրաինա ռուսական ներխուժման երկրորդ տարելիցից մեկ օր առաջ:

Ապօրինաբար բանտարկված ռուսաստանցի այլախոհ Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո և Ուկրաինա ռուսական ներխուժման երկրորդ տարելիցից մեկ օր առաջ՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, թե ավելի քան 500 նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ՝ ուժեղացնելով ճնշումը Վլադիմիր Պուտինի վարչակազմի նկատմամբ։

Պատժամիջոցների հետ մեկտեղ՝ Միացյալ Նահանգները արտահանման սահմանափակումներ է մտցնում մոտ 100 կազմակերպությունների նկատմամբ՝ «ռուսական ռազմական մեքենային գաղտնի աջակցություն ցուցաբերելու համար»։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում էներգակիրներից ստացվող Ռուսաստանի եկամուտներն ավելի կրճատելու ուղղությամբ։ Իմ թիմին հանձնարարել եմ ուժեղացնել աջակցությունը քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և նրանց, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության ամբողջ աշխարհում»,- ասված է նախագահ Բայդենի հայտարարությունում։

«Տասը տարի առաջ Պուտինը բռնազավթեց Ղրիմը և խամաճիկային ռեժիմներ ստեղծեց Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերում։ Երկու տարի առաջ նա փորձեց ջնջել Ուկրաինան աշխարհի քարտեզից։ Եթե Պուտինը չվճարի իր պատճառած մահերի ու ավերածությունների համար, նրան ոչինչ չի կանգնեցնի։ Իսկ հետևանքները Միացյալ Նահանգների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների, Եվրոպայում ու ողջ աշխարհի գործընկերների համար կաճեն»,- կարդում ենք Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունում։

«Այս պատժամիջոցներն ուղղված են Նավալնիի բանտարկության հետ առնչություն ունեցող անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածի, ռազմա-արդյունաբերական համալիրի, գնումների ցանցերի և տարբեր մայրցամաքներում պատժամիջոցներից խուսափողների դեմ։ Դրանք կերաշխավորեն, որ Պուտինը ավելի թանկ գին վճարի արտերկրում իր ագրեսիայի և երկրի ներսում բռնաճնշումների համար»։

Պատժամիջոցները, որոնք կկիրառվեն ֆինանսների նախարարության և պետքարտուղարության կողմից, ամենախոշորն են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր։

«Այս վճռորոշ պահին Ուկրաինային չաջակցելը՝ չի մոռացվի պատմության ընթացքում։ Այժմ ժամանակն է, որ ամուր կանգնենք Ուկրաինայի կողքին և միասնական լինենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ։ Ժամանակն է ապացուցելու, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է ազատությունը և ոչ մեկի առաջ չի խոնարհվում»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG