Accessibility links

Breaking News

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել ժողովրդավարությանը


«Լուրջ հետընթացի և աճող ավտորիտարիզմի պայմաններում մենք պետք է հստակ և աներկբայորեն ցույց տանք, որ ժողովրդավար պետությունները կարող են պատշաճ կառավարել և իրական արդյունքներ ապահովել իրական մարդկանց համար», ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

Անձնիշխան պետությունները հզոր ապատեղեկատվություն են տարածում՝ առաջ քաշելով այն պնդումը, որ իրենք կատարում են իրենց աշխատանքն այնպես, ինչպես դա չի հաջողվում ժողովրդավար երկրներին։ «Սակայն այդ օրակարգն ակնհայտորեն կեղծ է», նշել է Փաուերը։ Իրոք, ժողովրդավարության բազմազանության (V-Dem) ինստիտուտը վկայակոչում է ժողովրդավարության մի քանի հետազոտողների, որոնք ցույց են տվել, որ ժողովրդավարացումից հետո 25 տարվա ընթացքում ժողովրդավար երկրներում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն բարձրանում է 20 տոկոսով ավելի, քան անձնիշխան պետություններում։

Կոռուպցիան այդ վարչակարգերի տնտեսությունների առջև ծառացած մարտահրավերներից մեկն է։ Տնտեսական էլիտաները և կոռումպացված քաղաքական գործիչները կարող են ներսից քայքայել ժողովրդավարությունը՝ անդրազգային ցանցերը ծառայեցնելով իրենց շահերին։

ԱՄՆ ՄԶԳ-ն ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խումբ՝ բարձրացնելու, ամրապնդելու և ինտեգրելու հակակոռուպցիոն աշխատանքը ամբողջ Գործակալությունում՝ Պետդեպարտամենտի, Արդարադատության և Գանձապետական գերատեսչությունների շարունակական ջանքերի հետ համագործակցությամբ։

Աշխատանքային խումբը կստեղծի արագ արձագանքման մեխանիզմ, որպեսզի ԱՄՆ ՄԶԳ-ն կարողանա կիրառել իր միջոլորտային ծրագրերի լայն շրջանակը՝ ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների կարևորագույն հնարավորությունների շուտափույթ օգտագործման համար՝ համալրելով Պետդեպարտամենտի ջանքերը։ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի նոր բյուջեն 50 միլիոն դոլար է նախատեսել արագ արձագանքման այդ ջանքերի համար։ ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի պետական կառույցներին ուղղված միջոցները վերաբաշխել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, եթե այդ գումարները վատնվեն կամ վնասեն տվյալ երկրում ժողովրդավարության առաջընթացին։

Կոռուպցիայի դեմ պայքարից բացի, Փաուերը նշել է. «Մենք օգնում ենք երկրներին ամրապնդել իրենց կիբերանվտանգությունը և պայքարել ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև աջակցում ենք ժողովրդավարական դերակատարներին պաշտպանված լինել թվային վերահսկողության, գրաքննության և բռնաճնշման սպառնալիքներից»։

Պետդեպարտամենտի և ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության իր գործընկերների հետ միասին ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է երկրների հետ՝ խթանելու ազատ և բաց ինտերնետ, ինչպես նաև ներդնելու ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքների սկզբունքները՝ նոր տեխնոլոգիաների ներմուծմանը զուգահեռ։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում է աշխարհում անկախ լրատվամիջոցներին աջակցությունը, քանի որ լրագրողները բախվում են լուրջ մարտահրավերների թե՛ ռեպրեսիվ կառավարությունների կողմից, թե՛ փոփոխվող տնտեսական իրողությունների համատեքստում։

Չնայած վերջին տարիների ավտորիտարիզմի աճին՝ տվյալները ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը դեռևս կառավարման ամենացանկալի ձևն է, ասել է Փաուերը։ Միացյալ Նահանգները վճռական է օգնելու բոլոր տարածաշրջաններում այն ժողովուրդներին, որոնք ձգտում են լինել ինքնիշխան և օգտվել հիմնարար ազատություններից։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG