Սեպտեմբերի 2-ին պաշտոնապես նշվում է խաղաղօվկիանոսյան տարածքում Երկրորդ աշխարհամարտի ավարտը, հետևաբար նաև` համաշխարհային հակամարտության ավարտը: 75 տարի առաջ այդ օրը Տոկիոյի նավահանգստում խարիսխ նետած USS Missouri անվանումը կրող նավի վրա ԱՄՆ-ի և Ճապոնիայի ներկայացուցիչների կողմից պաշտոնապես ստորագրվեցին փաստաթղթեր Ճապոնիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին:
Մայիսի 8-ին Գերմանիայի կապիտուլյացիայից հետո Երկրորդ աշխարհամարտը ավարտվեց Եվրոպայում: Այնուամենայնիվ, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մարտերը շարունակվում էին և պատերազմը չէր ավատրվի մինչև Ճապոնիան վայր չդներ զենքը:
Հուլիսի 26-ին՝ ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբի փարձարկման հաջող փորձից տասն օր անց, դաշնակից երկրների առաջնորդները հրապարակեցին Պոտսդամի հռչակագիրը, փատաթուղթ, որն նշում էր Ճապոնական կայսրության կապիտուլյացիայի պայմանները: Եթե Ճապոնիան մերժեր դրանք, այն կկանգներ ‘’արագ և բացարձակ կործանման վտանգի առջեւ": Ճապոնիան մերժեց վերջնագիրը:
Հետևաբար անհրաժեշտ դարձավ Ճապոնիային հաղթել մարտադաշտում` ակնհայտորեն՝ ահռելի առաջադրանք: Ավելի քան երեք տարի ԱՄՆ-ը և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա դաշնակիցները պայքարում էին
Ճապոնիայի դեմ պատմության մեջ նավատորմային ամենախոշոր մարտերում: Խաղաղօվկիանոսյան կղզիներում ընթացող մարտերի ժամանակ, որոնց արդյունքում Ճապոնիայի զինվորականներն ու բնակիչները զանգվածային ինքնասպանություն էին գործում, համոզեցին ԱՄՆ-ին, որ Ճապոնիա ներխուժումը կհանգեցներ երկու կողմից հսկայական թվով զոհերի:
Հետևաբար որոշում կայացվեց պատերազմը արագ և վճռականորեն դադարեցնելու մասին: Մոտալուտ օդային հարվածի մասին թռուցիկներ տարածելուց և տեղացիներին տարհանվելու մասին հորդորներից հետո ԱՄՆ-ը երկու ատոմային ռումբ նետեց ճապոնական երկու քաղաքների վրա, երեք օրվա տարբերությամբ: Վերջապես, Ճապոնիայի առաջնորդները համոզվեցին, որ պատերազմում հաղթել հնարավոր չէր և օգոստոսի 14-ին Ճապոնիայի Հիրոհիտոն կայսրը հայտարարեց, որ Ճապոնիան կհանձնվի:
"Այսօր զենքերը լուռ են", ասել է գեներալ Գագլաս ՄքԱրթուրը, USS Missouri անվանումը կրող նավի վրա դաշնակիցների անունից Ճապոնիայի կապիտուլյացիան ընդունելու արարողությունից հետո:
"Մեծ ողբերգություն ավարտվեց: Մեծ հաղթանակ ձեռքբերվեց: Երկնքից այլևս մահվան անձրև չի տեղում, ծովերը միայն բեռներ են տեղափոխում, մարդիկ ամենուր արևի տակ ձիգ են քայլում: Ողջ աշխրահը հանդարտվել է: Սուրբ առաքելությունն ավարտված է…
"Նոր ազատագրված աշխարհի տեսլական է եկել խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Այսօր, ազատությունը տարածվում է, ժողովրդավարությունը ոտքի է կանգնել: Այսօր Ասիայում ինչպես և Եվրոպայում կապանքներից ազատված ժողովուրդները համտեսում են ազատության քաղցրությունը, վախի բացակայությունը": [վերջին ակտ]
1945-ի սեպտեմբերի 2-ին, Երկրորդ աշխարհամարտը իրապես և վերջնականորեն ավարտվեց ու սկսվեց նոր դարաշրջան: