Accessibility links

Breaking News

Աշխարհը Ռուսաստանից պահանջում է Նավալնիի դեմ մահափորձի վերաբերյալ հարցերի պատասխաններ


Russian opposition leader Alexei Navalny, center, attends a rally in Moscow, Russia. (File)
Russian opposition leader Alexei Navalny, center, attends a rally in Moscow, Russia. (File)

Քառասունհինգ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանից պահանջում են պատասխանել Կրեմլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ հարցերին։

2020 թվականի օգոստոսին Նավալնիի դեմ իրականացվեց մահափորձ, երբ նա վերադառնում էր Սիբիր կատարած իր ուղևորությունից։ Գերմանիայում բուժում ստանալուց հետո նա վերադարձավ Ռուսաստան, որտեղ ձերբակալվեց, կեղծ մեղադրանքով կանգնեց դատարանի առջև և դատապարտվեց ազատազրկման։ ԱՄՆ-ի կառավարությունը համարում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետախուզական գործակալները թունավորել են Նավալնիին «Նովիչոկ» տեսակի նյարդակաթվածահարիչ նյութով։

Հոկտեմբերի 5-ին Հաագայում 45 պետությունները Ռուսաստանի Դաշնությանը հարցեր են ուղղել մահափորձի վերաբերյալ։ Հարցերի ներկայացումը համընկել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) Գործադիր խորհրդի նիստի հետ, որը 41 անդամ երկրներից բաղկացած մարմին է և որի գլխավոր խնդիրն է միջոցներ ձեռնարկել Քիմիական զենքի մասին կոնվենցիայի արդյունավետ իրականացումը և պահպանումը խթանելու համար։ Որպես Քիմիական զենքի մասին կոնվենցիայի մասնակից պետություն՝ Ռուսաստանը պարտավոր է հարցերի պատասխանները տալ 10 օրվա ընթացքում։

«Շատ կարևոր է, որ Ռուսաստանը մանրամասն ներկայացնի իր տարածքում քիմիական զենքի կիրառման հանգամանքների հետաքննության և պարզաբանման համար ձեռնարկված քայլերը», ասվում է 45 երկրների համատեղ հայտարարության մեջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը առանձին հայտարարությամբ նշել է, որ «Միացյալ Նահանգները և միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ վաղուց հստակություն են ակնկալում 2020 թվականի օգոստոսի 20-ին քիմիական զենքի միջոցով պարոն Նավալնիի դեմ Ռուսաստանի մահափորձի առնչությամբ, ինչպես նաև Ռուսաստանի՝ ՔԶԱԿ-ի հետ համագործակցելու մտադրության վերաբերյալ։ Հատկապես մտահոգիչ է թունավորման շուրջ Ռուսաստանի կողմից թափանցիկության և համագործակցության շարունակական բացակայությունը»։

«Քիմիական զենքի ցանկացած կիրառում անընդունելի է, և ցանկացած ոք, ով օգտագործում է այն, պետք է բացահայտվի և պատասխանատվության ենթարկվի... Նման գործողությունները չեն կարող անպատիժ մնալ», ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին պատասխանել հարցերին՝ իր պարտավորությունների համաձայն, և միջազգային հանրությանը հստակ բացատրություն տալ, թե ինչ քայլեր է ձեռնարել և ձեռնարկում՝ երաշխավորելու համար, որ Ռուսաստանի տարածքից քիմիական զենք այլևս չի կիրառվի»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG