Accessibility links

Breaking News

Պայքար մարդկանց թրաֆիքինգի դեմ


Մարդկանց թրաֆիքինգը «խախտում է յուրաքանչյուր մարդու համընդհանուր իրավունքը՝ ինքնավարություն ունենալու սեփական կյանքի և գործողությունների նկատմամբ», հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Այսօր ավելի քան 27 միլիոն մարդ ամբողջ աշխարհում զրկված է այդ իրավունքից։ Մարդկանց թրաֆիքինգը վնասում է մեր հասարակությանը՝ թուլացնելով օրենքի գերակայությունը, խաթարելով մատակարարման շղթաները, շահագործելով աշխատավորներին և հրահրելով բռնություն։ Այդ ամենը անհամաչափորեն ազդում է ավանդաբար մարգինալացված խմբերի՝ կանանց, ԼԳԲՏՔ+ անձանց, հաշմանդամություն ունեցողների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վրա»։

Հունիսի 15-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Մարդկանց թրաֆիքինգի մասին իր ամենամյա զեկույցը, որն աշխարհում ամենից համապարփակ զեկույցն է, թե պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կառավարություններն ինչ են անում այս սարսափելի հանցագործության դեմ պայքարում։

«Այս տարվա զեկույցն արձանագրել է կայուն առաջընթաց ողջ աշխարհում [թրաֆիքինգի դեմ պայքարում]»,- ասել է պետքարտուղար Բլինքենը՝ հավելելով․ «Տասնյակ երկրներ զգալի հաջողություններ են գրանցել մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման, տուժածների պաշտպանության և այս հանցագործությունն իրականացնողների հետապնդման գործում»։

Մի քանի օրինակներ է նշել։ Սեյշելյան կղզիներում կառավարությունը ինտենսիվ վերապատրաստել է տեղի ոստիկանությանն ու օդանավակայանի աշխատակիցներին՝ մարդկանց թրաֆիքինգի դեպքերն ավելի արդյունավետ հայտնաբերելու համար։ Հոնկոնգը գործարկել է նոր թեժ գիծ՝ օգնելու թրաֆիքինգի զոհերին՝ հայտնել արտերկրում աշխատանքի տեղավորման խարդախությունների մասին և օգնություն ստանալ։ Դանիան ավելի շատ ռեսուրսներ է հատկացրել զոհերի բացահայտման և թրաֆիքինգ իրականացնողներին հետապնդելու ուղղությամբ։

Պետքարտուղար Բլինքենի խոսքերով՝ զեկույցում նաև առանձցված են մի շարք մտահոգիչ միտումներ։

«Առաջինը՝ հարկադիր աշխատանքի շարունակաբար ընդլայնումն է։ Քանի որ համավարակը խաթարել է մատակարարման շղթաներն ամբողջ աշխարհում, … գործատուները դիմեցին մի շարք հնարքների՝ ցածր վարձատրվող և խոցելի աշխատողներին իրենց շահերին ծառայեցնելու նպատակով։

«Երկրորդ՝ աշխատանքային թրաֆիքինգի աճ է գրանցվել առցանց խարդախությունների միջոցով … Մարդկանց թրաֆիքինգ իրականացնողները, օգտվելով համատարած գործազրկությունից, թափուր աշխատատեղերի կեղծ ցուցակներով հավաքագրում էին իրենց զոհերին, իսկ հետո ստիպում նրանց զբաղվել միջազգային խարդախություններով։

«Երրորդ՝ զեկույցը բացահայտում է այն ռիսկերը, որոնց բախվում է թրաֆիքինգի զոհերի հաճախ անտեսվող հատվածը՝ տղաները և երիտասարդ տղամարդիկ»։

Իրականությունն այն է, որ ցանկացած անհատ՝ անկախ սեռից կամ գենդերային գաղափարախոսությունից, կարող է հայտնվել մարդկանց թրաֆիքինգի թիրախում՝ ասել է պետքարտուղար Բլինքենը՝ շարունակելով․ «Ահա թե ինչու կառավարությունները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը պետք է ռեսուրսներ առանձնացնեն բնակչության բոլոր շերտերին [աջակցելու] համար»։

«Մեզ անհրաժեշտ են իրավապահ մարմիններ, որոնք կաշխատեն մարդկանց թրաֆիքինգ իրականացնողներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Մեզ անհրաժեշտ են սոցիալական աշխատողներ, որոնք տուժածների հետ կաշխատեն՝ ցուցաբերելով անհատական մոտեցում։ Մեզ անհրաժեշտ են իրավապաշտպաններ, որոնք կառավարություններին հաշվետու կդարձնեն։ Մեզ պետք են համայնքներ, որոնք համախմբված են՝ սատարելու տուժածներին»։

The United States, said Secretary Blinken, remains committed to the crucial task of “once and for all, ending human trafficking.”
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել մարդկանց թրաֆիքինգը մեկընդմիշտ վերացնելու կարևորագույն խնդրին՝ հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG