Accessibility links

Breaking News

Ի՞նչ նպատակներ ունի ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում


Միավորված ազգերի կազմակերպություն
Միավորված ազգերի կազմակերպություն

Գրեթե ութ տասնամյակ Միավորված ազգերի կազմակերպությունը ծառայել է որպես համընդհանուր հարթակ՝ խթանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները։

Առաջինը համատեղ աշխատանքն է՝ լուծելու հակամարտություններն ու ճգնաժամերը Ուկրաինայում, Գազայի հատվածում, Սուդանում, Հայիթիում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Բիրմայում, որտեղ վտանգված են հարյուր միլիոնավոր մարդիկ, նրանց ապագան անորոշ է։ Միացյալ Նահանգները հանձնառու է համագործակցել գործընկերների և ՄԱԿ-ի հետ՝ ազատ, բաց, անվտանգ և բարգավաճ աշխարհ կերտելու նպատակով կայունությունն ամրապանդելու համար։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ նպատակն է հումանիտար աջակցությամբ ծանրաբեռնված համակարգերի կենսունակության ապահովումը։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ ՄԱԿ-ի միջոցով ստացվող մարդասիրական օգնության խոշորագույն դոնորը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն հավատարիմ է գլոբալ համակարգի ստեղծմանը, որն ավելի շատ գործիքներ և ռեսուրսներ կունենա և առաջնահերթություն կտա համագործակցությանը և ստանձնած պատասխանատվությունների բաշխմանը։

Միացյալ Նահանգները խորապես համոզված է, որ ՄԱԿ-ը՝ ներառյալ Անվտանգության խորհուրդը, պետք է լինի ներառական, որպեսզի այն լինի վստահարժան, լեգիտիմ և արդյունավետ։ Ահա, թե ինչու նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց ԱՄՆ աջակցությունը Անվտանգության խորհրդի ընդլայնման գաղափարին անցած տարվա ընդհանուր քննարկումների ժամանակ՝ կոչ անելով «ավելի շատ ձայներ և տեսակետներ ապահովել սեղանի շուրջ»։

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացի տեմպերի արագացմանը և բազմակողմ համակարգի գործունեության ակտիվացմանը, որպեսզի այն ավելի լավ պատրաստված լինի մարդկանց կյանքի և բարեկեցության համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի լուծմանը։ Միացյալ Նահանգներն անհամբերությամբ սպասում է Ապագայի գագաթնաժողովին, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամները կվերահաստատեն Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ առաջընթացն արագացնելու իրենց հանձնառությունը։

Գիտակցելով բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-ն կոչ է անում ՄԱԿ-ին և նրա անդամ պետություններին հետամուտ լինել արդիականացման օրակարգին՝ ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու համար։ Այն ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արդիականացում, որը պետք է մնա կենտրոնական օղակ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում։ Այն նաև նշանակում է զարգացման բանկերի բազմակողմ համակարգի էվոլյուցիա՝ աղքատության դեմ ավելի արդյունավետ պայքարելու և բարգավաճումը խթանելու համար։

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ՄԱԿ-ին՝ որպես միջազգային խաղաղության ու անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների խթանման համընդհանուր հարթակ։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG